Գլխավոր տնօրեն



  • Վահրամ Գասպարի Պետրոսյան

    Տեխնիկական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

    +(374) 10 742130 VPetrosyan@armatom.am

Կենսագրական տվյալներ
Վահրամ Գասպարի Պետրոսյանը ծնվել է 1954թ. մարտի 18-ին, ՀՀ, Շիրակի մարզի, Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղում:
1972-1977թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Էներգետիկական ֆակուլտետում «Ատոմային էլեկտրակայաններ և տեղակայումներ» մասնագիտությամբ և ստացել ինժեներ ջերմաէներգետիկի որակավորում:
1977թ. գործուղվել է աշխատանքի «Էներգիա» ԳԱՄ Երևանի մասնաճյուղ (այժմ «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, կրճատ «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ), որպես երիտասարդ մասնագետ-ինժեներ:
1981-1985թթ. եղել է ասպիրանտ Մոսկվայի Էներգետիկական ինստիտուտի «Ատոմային էլեկտրակայաններ» ամբիոնում:
1985թ. պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջուկային էներգետիկական տեղակայումներ» մասնագիտությամբ, ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան և վերադարձել Հայաստան:
1985-1991թթ. ԱԷԿ ՀԳՀԻ Երևանի մասնաճյուղում (այժմ «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ) աշխատել է ավագ գիտաշխատող, այնուհետև, լաբորատորիայի պետ:
1991-2002թթ. աշխատել է «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ գիտության գծով տնօրեն:
25.02.2002թ.- 29.04.2002թ. եղել է «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար:
30.04.2002 թվականից «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն:
Ունի 3 տպագրված գիրք:
Մոտ 100 գիտական ​​աշխատանքների և մեկ գյուտի հեղինակ է:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Գիտական ուսումնասիրությունների ոլորտ
  • ՋՋԷՌ ռեակտորներով ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործման և անվտանգության ապահովման խնդիրների ուսումնասիրություն
  • Միջուկային ռեակտորներում ընթացող ջերմահիդրավլիկական և ֆիզիկաքիմիական պրոցեսների ուսումնասիրություն
  • Միջուկային ռեակտորներում ճառագայթում-ջերմատար-կոնստրուկցիոն նյութեր փոխկապված պրոցեսների ուսումնասիրություն
  • Միջուկային ռեակտորներում ջերմատարի ռադիոլիզի և այդ միջավայրում կոնստրուկցիոն նյութերի կոռոզիոն կայունության ուսումնասիրություն
  • ՋՋԷՌ ռեակտորներով ԱԷԿ-ների առաջին կոնտուրի ջերմանջատիչ մակերևույթների վրա կոռոզիոն նյութերի նստվածքագոյացման և տարքի ուսումնասիրություն
  • ՋՋԷՌ ռեակտորներով ԱԷԿ-ներում հնարավոր ծանր վթարների ուսումնասիրություն և ուղեցույցների մշակում
  • Աէկ-ների ախտորոշիչ և ինֆորմացիոն համակարգերի մշակում և ներդրում
  • ԱԷԿ-ների շահագործող անձնակազմի համար տարբեր տեսակի տեխնիկական միջոցների, վարժասարքերի մշակում, նախագծում և իրականացում
Լեզուներ

Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

Մասնագիտական անդամակցություն (ՀԿ, մասնագիտական խորհուրդ, գիտական հանդեսի խմբագրություն, ֆոնդեր և այլն)
  • ՀՀ Վարչապետին կից Ատոմային Էներգետիկայի Անվտանգության Խորհրդի անդամ, գործադիր քարտուղար
  • Հայկական ԱԷԿ-ի տնօրենների խորհդի նախագահ
  • Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում գործող ԲՈՀ-ի 038 մասնագիտական խորհրդի անդամ
  • Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գիտական խորհրդի անդամ
  • Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի լիիրավ անդամ
  • Միջազգային Ճարտարագիտական Ակադեմիայի լիիրավ անդամ
  • Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ
  • «Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի Լրաբեր»(ՀՃԱԼ)-խմբագրական խորհրդի անդամ
  • «Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Բանբեր»,- Էլեկտրատեխնիկա, Էներգետիկա սերիայի խմբագրական խորհրդի անդամ
Պարգևներ
  • «Անանիա Շիրակացու» մեդալ - ՀՀ Նախագահի հրամանագիր, ՈՒՊ-334-Ա առ 29.12.2011թ.
  • ՀՀ Վարչապետի «Շնորհակալագիր» - ՀՀ Վարչապետի հրաման №56 առ 23.11.2003թ
  • «ԱՊՀ երկրների վաստակավոր Էներգետիկ» - ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի որոշում, 2003թ.,
  • Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի «Ոսկե Մեդալ» - ՀՃԱ-ի նախագահության արձանագրություն, ԻԱԱ №2 առ 10.10.2008թ.
  • «Ռուսաստանի միջուկային բնագավառի 70-ամյակ»-ի մեդալ- «Ռոսատոմ» Պետական Կորպորացիայի Գլխավոր տնօրենի Հրաման №1/457-լս առ 04.09.2015թ.