Մակարդակաչափը իրենից ներկայացնում է էլեկտրամեխանիկական սարք որը նախատեսված է ռադիոակտիվ հեղուկների և քիմիական լուծույթների բաքերի պարունակության մակարդակը չափելու համար:
Սարքը նախատեսված է աշխատել այնպիսի պայմաններում, որտեղ հնարավոր չէ չափում իրականացնել այլ մեթոդներով, դրանք ԱԷԿ-ների թափոնային ռադիոակտիվ ջրերի և քիմիական արտադրամասի բաքերն են, որտեղ առկա է ռադիոակտիվ ֆոն, ակտիվ քիմիական միջավայր և ընթանում է բյուրեղացման երևույթ:
Սարքը բաղկացած է ղեկավարման բլոկից և մեխանիկական չափիչ մասից:
Սարքը աշխատում է հետևյալ սկզբունքով. ղեկավարման բլոկից ազդանշան ստանալուց հետո մեխանիկական մասում գտնվող քայլային շարժիչը բաքի վերին ելակետային դիրքից իջեցնում է լողակը մինչև հեղուկ զանգվածի մակերեսին հպվելը, այդ պահին աշխատում է տվիչը որի ազդանշանով շարժիչը բարձրացնում է լողակը իր ելակետային դիրք:
Քայլային շարժիչի աշխատանքը և չափման արդյունքի հաշվարկը ղեկավարվում է մեխանիկական մասում գտնվող ղեկավարման միկրոկարգավորիչի կողմից : Չափման արդյունքը արտացոլվում է ղեկավարման բլոկի լուսային վահանակի վրա:
Մակարդակաչափը պատրաստված է այնպիսի նյութերից, որոնք կայուն են ռադիոակտիվ և քիմիական միջավայրերում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են|©1973-2020 «ՀԱՅԱՏՈՄ»